Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ՕՍԿԱՆՅԱՆ, ԲՈԼ ՊՈՊՈՒԼԻՍՏՎԵՑԻՐ

ՕՍԿԱՆՅԱՆ, ԲՈԼ ՊՈՊՈՒԼԻՍՏՎԵՑԻՐ
20.03.2012 | 00:00

ԲՀԿ 6-րդ համագումարի ողջ ընթացքում (բնականաբար, բացի իր ելույթի պահից) Գագիկ Ծառուկյանը հարկ էր համարել նստել նախագահ Սերժ Սարգսյանի կողքին:
Ընդ որում, նա այդտեղից էլ գնաց դեպ «պոդիում»` ելույթի, ու նույնքան արագ, բայց ոչ նույնքան «տարժեստվեննի», երաժշտությամբ-բանով, ոտքի կանգնած իր ԲՀԿ ժողովրդի ծափերի ներքո վերադարձավ դեպի Ազատիչը։
Եվ ուրեմն` իր ելույթից անմիջապես հետո Ծառուկյանը կրկին նստած էր «նախագահ ջանի» կողքին, իսկ ելույթ էր ունենում Օսկանյան Վարդանը` միտինգային տարերքին, պոպուլիզմին, ընդդիմոտությանն ամբողջապես տրված:
Ծառուկյանը, տեսնելով Օսկանյանին այդ «վիճակում», շրջվել դեպ Սերժ Սարգսյանն ասել էր. իա՜, նախագահ ջան, ես իր ելույթը երեկ կարդացել էի, սենց բան չկար:
Հետո Ծառուկյանը կանչել էր ինչ-որ մեկին ու հրահանգել` ասեք Օսկանյանին, թող էլ չխոսի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ